Լիբերման. ԱՄՆ-Եմեն համաձայնագիրը աննախադեպ պարտություն է Իսրայելի համար
Իսրայելի պատերազմի նախկին նախարարն անդրադառնալով հրթիռային հարձակումները դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի և Եմենի միջև կնքված համաձայնագրին, նշել է, որ այն աննախադեպ պարտությունն է Իսրայելի համար։ «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը կիրակի օրը իր ելույթում ասել է. «Երբ մարդիկ ՀԱՄԱՍ-ի գերության մեջ են, դուք չեք կարող նրանց վերացնել և անտարբեր մնալ»։
Pars Today-ի փոխանցմամբ, Լիբերմանն ընդգծել է․ «ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններն արագ չեն հանգեցնի խաղաղության, բայց մենք մեկ տարի և յոթ ամիս պայքարում ենք ու չենք կարողացել դադարեցնել այն և հասնել որևէ նպատակի»։
Անդրադառնալով ԱՄՆ-Եմեն համաձայնությանը, Լիբերմանն ասել է․ «Սա ճգնաժամ է Իսրայելի և ամերիկացիների հարաբերություններում և աննախադեպ պարտություն Իսրայելի համար»։
Խոսելով ռեժիմի հասարակության մեջ առկա անարդարությունների մասին, նա ասել է․ «Հարեդիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատող օրինագիծը և Գազայում պահվող իսրայելցի բանտարկյալների վիճակն անտեսելը կարևոր հարցեր են, որոնք կհանգեցնեն իսրայելցիների միջև պառակտումների աճի և հասարակության քայքայման»։