Իսրայելական թերթերի այսօրվա վերնագրերը /Նեթանյահուն Թրամփի քաղաքականության «ամեն» ասողն է
(last modified Thu, 15 May 2025 07:38:42 GMT )
Մայիս 15, 2025 11:08 Asia/Tehran
  • Իսրայելական թերթերի այսօրվա վերնագրերը /Նեթանյահուն Թրամփի քաղաքականության «ամեն» ասողն է

«Իսրայել Հայոմ» թերթն անդրադարձել է ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի և ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող բանտարկյալի ազատ արձակմանը և Իրան-ԱՄՆ միջուկային բանակցություններին։

Pars Today-ի փոխանցմամբ՝ թերթը գրել է․ «Իրան-ԱՄՆ միջուկային բանակցություններն ավարտվեցին դրանք շարունակելու «համաձայնությամբ։ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան, Օմանում բանակցությունների չորրորդ փուլից հետո հայտարարեց, որ համաձայնություն է ձեռք բերվել Իրանի հետ բանակցությունները շարունակելու վերաբերյալ՝ կենտրոնանալով տեխնիկական ասպեկտների վրա»։

Նշելով, որ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Մասկատում ուղղակի և անուղղակի բանակցություններ է վարել Իրանի ներկայացուցիչների հետ, ամերիկացի պաշտոնյան հավելել է. «Համաձայնություն է ձեռք բերվել Իրանի հետ բանակցությունները շարունակելու վերաբերյալ՝ կենտրոնանալով տեխնիկական հարցերի վրա»։

Մեկ այլ հոդվածում թերթն անդրադարձել է ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի և ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող Էդեն Ալեքսանդրի ազատ արձակմանը, նշելով. ««Ռազմական ճնշման արդյունքում»։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը ամերիկացի պատանդի ազատ արձակումը ներկայացնում է որպես Իսրայելի ռազմական ճնշման ռազմավարության արդարացում»:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահի Արևմտյան Ասիա հնարավոր ուղևորությանը, թերթը հրապարակել է․ «Արդյոք Թրամփը կհասնի՞ Արևմտյան Ասիայում իր նպատակներին» վերնագրով հոդված:   Հոդվածում, հղում անելով սաուդցի ավագ հետազոտող Ազիզ Ալ-Ղաշիանին, թերթը գրում է, որ դժվար թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցից հետո ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերություններում էական շրջադարձ գրանցվի։

Շարունակելով անդրադառնալ Թել Ավիվի և Վաշինգտոնի միջև առաջացած պառակտմանը և քննադատելով Նեթանյահուի քաղաքականությունը, թերթը գրել է․ « Թրամփը կանի այն, ինչ իր օգտին է, իսկ Նեթանյահուն կասի «ամեն»։

Հոդվածում նշվում է. «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հույսեր է  կապել Դոնալդ Թրամփի հետ։ Նա հույս ունի ճնշել ՀԱԱՄՍ-ին, դիմակայել Իրանին,  հարձակվել հուսիների վրա և  խաղաղության համաձայնագիր կնքել Սաուդյան Արաբիայի հետ։ Սակայն գերիները շարունակում են մնալ Գազայում, Սպիտակ տունը կանխել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա, իսկ Իսրայելի «ամենաժողովրդական» նախագահը, որը երդվել էր, որ եթե գերիներն ազատ չարձակվեն ՀԱՄԱՍ-ի համար դժոխքը կվերսկսվի, մեկնել է Ռիադ։ Հին ասացվածքը՝ «Զգույշ եղիր, թե ինչ ես ցանկանում, գուցե ստանաս», հիանալի կերպով արտացոլում է այն թակարդը, որի մեջ ընկել է Նեթանյահուն Թրամփի հարցում։ 

Իսրայելական ավիաընկերությունների բոյկոտի հարցը նույնպես տեղ է գտել «Իսրայել Հայոմ» թերթի վերնագրերում։ «Խոշոր ավիաընկերությունները երկարաձգել են դեպի Իսրայել չվերթների չեղարկման ժամկետը» հոդվածում ասվում է․ «Միջազգային խոշոր ավիաընկերությունները դեռևս չեն վերսկսել չվերթները դեպի Իսրայել, իսկ մի քանիսը երկարաձգել են չեղարկման ժամկետը։ British Airways-ը հայտարարել է, որ դեպի Իսրայել չվերթները դադարեցված են մինչև հունիսի 14-ը: Իսկ Iberia Express-ը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները մինչև մայիսի 31-ը»:

Իսկ թերթում հրապարակված «Կհանգեցնի՞ Վիտկոֆի ուղևորությունը մեծ համաձայնության և Իսրայելի զիջումներին» հոդվածում ասվում է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչը Սթիվ Ուիթքոֆը, բարձր խաղադրույքներով դիվանագիտություն է վարում Իսրայելի հետ և հանդիպելու է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ Իրանի հետ բանակցությունները քննարկելու համար»։

Թերթի գլխավոր սյունակում տպագրվել է. «Իսրայելի վախից, «Հեզբոլլահը» Լիբանանից դուրս է բերում իրանցի սպաներին» հոդվածը, որում ասվում է. ««Հեզբոլլահը» մտահոգված է, որ Իսրայելը կարող է սպանել իրանցի սպաներին՝ Թեհրանի համար խնդիրներ առաջացնելու և Վաշինգտոնի հետ բանակցությունները խափանելու համար»: Շարժումը հույս ունի, որ Օմանում Իրանի և Միացյալ Նահանգների միջև ընթացող միջուկային բանակցությունները հաջողությամբ կպսակվեն»