Սանաայի օդանավակայանում չվերթները վերսկսվել են
(last modified Sat, 17 May 2025 12:03:42 GMT )
Մայիս 17, 2025 15:33 Asia/Tehran
  • Սանաայի օդանավակայանում չվերթները վերսկսվել են

Pars Today- Լրատվական աղբյուրները հայտնել են Եմենի Սանաայի միջազգային օդանավակայանում չվերթների վերսկսման մասին։

«Եմենի ավիաուղիներ» ընկերության չվերթները վերսկսվել են շաբաթ օրը Սանաայի միջազգային օդանավակայանում։ Առաջին չվերթը, որում 134 ուղևոր է եղել,  իրականացվել է Հորդանանի «Թագուհի Ալիա» օդանավակայանից  և վայրէջք է կատարել Սանաայում։

Երեքշաբթի օրը, 2025 թվականի մայիսի 6-ին, Իսրայելի ռեժիմը ավիահարված էր հասցրել Եմենի մայրաքաղաք Սանաայի միջազգային օդանավակայանին։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնեցին, որ Սանաայի օդանավակայանի վրա առնվազն 15  օդային հարձակում է իրականացվել։ 

Իսրայելի բանակը նաև պնդել էր, որ Եմենի վրա իրականացված օդային հարվածների արդյունքում հաջողվել է ամբողջությամբ շարքից հանել Սանաայի միջազգային օդանավակայանը։

Սանաայի օդանավակայանի գլխավոր տնօրեն Խալեդ ալ-Շայեֆը «Ալ-Մասիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Իսրայելի ագրեսիայի պատճառած վնասի պատճառով Սանաայի օդանավակայանից իրականացվող բոլոր չվերթները դադարեցվել են մինչև հետագա ծանուցում։