Մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյուն է մտել Գազա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i238020-Մարդասիրական_օգնությամբ_բեռնատարների_շարասյուն_է_մտել_Գազա
Մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյունը կիրակի օրն անցել է Գազայի հատվածի Խան Յունիսով, քանի որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի համաձայնագիրը, ըստ ամենայնի, պահպանվել է, հայտնում է Mehr-ը։
(last modified 2025-10-12T15:58:30+00:00 )
Հոկտեմբեր 12, 2025 19:03 Asia/Tehran
  • Մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյուն է մտել Գազա

Մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյունը կիրակի օրն անցել է Գազայի հատվածի Խան Յունիսով, քանի որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի համաձայնագիրը, ըստ ամենայնի, պահպանվել է, հայտնում է Mehr-ը։

Հրադադարի մասին համաձայնագրի համաձայն, մարդասիրական օգնությունը Գազա կհասցվի ավելացված ծավալով, և թույլատրվելու է դրա ազատ տեղաշարժը անկլավի հյուսիսի և հարավի միջև՝ երկու հիմնական ճանապարհներով։

Իսրայելական զորքերը հետ են քաշվել այս շաբաթ  ձեռք բերված պատերազմի դադարեցման համաձայնագրի առաջին փուլի համաձայն։ Պատերազմի հետևանքով զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ անկլավի մեծ մասն ավերակների է վերածվել։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Թես Ինգրեմը շաբաթ օրը հայտարարել է, որ ՄԱԿ-ի մանկական գործակալությունը նախատեսում է կիրակի օրվանից զգալիորեն ավելացնել բարձր կալորիականությամբ սննդի մատակարարումները թերսնված երեխաների համար, առաքվելու են նաև դաշտանային ցիկլի հիգիենայի միջոցներ և վրաններ։