Իրանը դատապարտում է Սիրիայում Իմամ Ալիի մզկիթի վրա ահաբեկչական հարձակումը
-
Իսմայիլ Բաղայի, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը դատապարտել է Սիրիայի Հոմս նահանգում գտնվող «Իմամ Ալի էբն Աբի Թալիբ մզկիթում» հավատացյալների վրա ահաբեկչական հարձակումը, որի արդյունքում մի խումբ հավատացյալներ նահատակվեցին և վիրավորվեցին։
Ոյրբաթ դեկտեմբերի 26֊ ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հիշեցրել է Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը՝ ահաբեկչության և ծայրահեղականության բոլոր ձևերը խստորեն դատապարտելու հարցում, և ընդգծել բոլոր այն կողմերի պատասխանատվությունը, որոնք հարթակ են ապահովել ահաբեկչության և ծայրահեղականության շարունակման, աճի և տարածման համար՝ տարբեր անօրինական միջամտությունների միջոցով, այդ թվում՝ Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ հարձակումների և այս երկրի որոշ մասերի օկուպացիայի միջոցով։ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև կոչ է արել բացահայտել և պատժել այս նողկալի ահաբեկչական հարձակման մեղավորներին ու հրամանատարներին, ընդգծելով Սիրիայի անցումային կառավարության պատասխանատվությունը այս հարցում։