Թուրքիան պետք է դադարեցնի հանցագործներին աջակցելը. գերմանացի իսլամագետ
Գերմանական Heinrich-Böll հիմնադրամի ստամբուլյան գրասենյակի ղեկավար, Արտաքին քաղաքականության գերմանական միության աշխատակից, իսլամագետ Քրիստիան ԲրաքելըDeutsche Welle-ին տված հարցազրույցում խոսել է Թուրքիայում ահաբեկչության վտանգի ու կառավարության վարած քաղաքականության մասին։
«Վերջին տարիներին անվտանգության ապահովման մակարդակը երկրում զգալիորեն նվազել է։ Իմ դիտարկումների վրա հիմնվելով՝ կարող եմ ասել, որ բացասական միտումը շարունակական բնույթ է կրելու, եթե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր անտարբերությամբ չաջակցի ահաբեկիչներին ու ավելի լուրջ քայլեր չձեռնարկի նրանց դեմ մղվող պայքարում»,- ասել է նա։
Խնդիրը, ըստ նրա, միայն արտերկրից ներթափանցող ահաբեկիչները չեն։ «Այլև տեղացի հանցագործները, որոնք շարունակաբար կոտորում են քրդերին, հետապնդում ու սպանում լրագրողներին, ակտիվիստներին ու մտավորականներին՝ բացահայտ կերպով ցուցադրելով հանցագործության անպատժելիությունը»,- նշել է Բրաքելը։
Իսլամագետը հավելել է, որ Թուրքիան պետք է դադարեցնի հանցագործներին աջակցելը՝ դրանով վտանգի ենթարկելով ոչ միայն զբոսաշրջիկներին ու ազգային փոքրամասնություններին, այլև իր իսկ խաղաղ բնակչությանը, որը հաճախ է հայտնվում ահաբեկչական գործողությունների կենտրոնում։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ահաբեկչություն է իրականացվել։ Մահապարտները կրակ են բացել, իսկ հետո պայթուցիկներ գործի դրել։ Վերջին տեղեկություններով՝ ահաբեկչության զոհերի թվիը հասել է 41-ի: Վիրավորների թիվը 239 է:
tert.am
30/6/2016