Նոր տվյալներ՝ Հայֆայի նավթավերամշակման համալիրի վնասների վերաբերյալ ․ Պայքար տեղեկատվական դաշտում
Հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ Իրանից իրականացված հրթիռային հարվածների հետևանքով Հայֆայի նավթավերամշակման համալիրին հասցված վնասները զգալիորեն ավելի մեծ են, քան նախկինում հայտարարվում էր Իսրայելի իշխանությունների կողմից։
Mehr լրատվական գործակալության հաղորդմամբ՝ քառասնօրյա հակամարտությունը ծավալվել է ոչ միայն ռազմական դաշտում, այլև տեղեկատվական պայքարի հարթությունում, որտեղ կողմերը փորձել են վերահսկել հանրային ընկալումները և ներկայացնել իրավիճակի իրենց տարբերակները։
Իսրայելի կողմից տարածված նախնական հաղորդագրություններում նշվում էր, որ հարվածների հետևանքները սահմանափակ են և վերահսկելի։ Սակայն հետագայում հրապարակված փաստաթղթերը, որոնք վերագրվում են Իսրայելի ներքին գործերի նախարարությանը, վկայում են, որ վնասը եղել է ավելի լայնածավալ և ունi երկարաժամկետ հետևանքներ։
Ըստ այդ տվյալների՝ Հայֆայի նավթավերամշակման համալիրի վերականգնման գործընթացը կարող է շարունակվել մինչև 2028 թվականը, ինչը կազդի վառելիքի մատակարարման և էներգետիկ համակարգի աշխատանքի վրա։
Հայֆայի նավթավերամշակման համալիրը համարվում է Իսրայելի ռազմավարական կարևոր ենթակառուցվածքներից մեկը, որն ապահովում է նավթամթերքների արտադրության և ներքին սպառման զգալի մասը։