Ասադը համաներել է զենքը վայր դրած գրոհայիններին
Հուլիս 28, 2016 10:24 Asia/Tehran
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն արձակել է հրաման՝ բոլոր այն գրոհայինների համաներման մասին, ովքեր վայր կդնեն զենքը։
«Զինված անձինք, ովքեր թաքնվում են արդարադատությունից, կազատվեն պատասխանատվությունից, եթե հանձնվեն և հանձնեն իրենց զենքը համապատասխան դատական մարմիններին կամ ոստիկանությանը հրամանի արձակման պահից երեք ամսվա ընթացքում»,- փաստաթղթից մեջբերում է անում Sputnik գործակալությունը։
Հրամանի արձակումից անմիջապես հետո հայտնի է դարձել, որ Հալեպ քաղաքում պաշարման մեջ հայտնված գրոհայինների մի մասը պատրաստ է հանձնվել կառավարական զորքերին։ Խոսքը հարյուրավոր մարդկանց մասին է, որոնց շարքերում կան նաև օտարերկրացի վարձկաններ։ Համաներումը, սակայն, կտարածվի միայն Սիրիայի քաղաքացիների վրա։
1in.am
28/7/2016
Պիտակ