Ասադը համաներել է զենքը վայր դրած գրոհայիններին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i28210-Ասադը_համաներել_է_զենքը_վայր_դրած_գրոհայիններին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն արձակել է հրաման՝ բոլոր այն գրոհայինների համաներման մասին, ովքեր վայր կդնեն զենքը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2016 10:24 Asia/Tehran
  • Ասադը համաներել է զենքը վայր դրած գրոհայիններին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն արձակել է հրաման՝ բոլոր այն գրոհայինների համաներման մասին, ովքեր վայր կդնեն զենքը։

«Զինված անձինք, ովքեր թաքնվում են արդարադատությունից, կազատվեն պատասխանատվությունից, եթե հանձնվեն և հանձնեն իրենց զենքը համապատասխան դատական մարմիններին կամ ոստիկանությանը հրամանի արձակման պահից երեք ամսվա ընթացքում»,- փաստաթղթից մեջբերում է անում Sputnik գործակալությունը։

Հրամանի արձակումից անմիջապես հետո հայտնի է դարձել, որ Հալեպ քաղաքում պաշարման մեջ հայտնված գրոհայինների մի մասը պատրաստ է հանձնվել կառավարական զորքերին։ Խոսքը հարյուրավոր մարդկանց մասին է, որոնց շարքերում կան նաև օտարերկրացի վարձկաններ։ Համաներումը, սակայն, կտարածվի միայն Սիրիայի քաղաքացիների վրա։

1in.am

28/7/2016