Սիրիայի իշխանությունները Հալեպում տարածում են թերթիկներ քաղաքը լքելու տարբերակների մասին
Սիրիական իշխանությունները հատուկ թերթիկների միջոցով Հալեպի բնակչությանը տեղեկացնում են քաղաքը լքելու տարբերակների մասին, լրագրողներին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչը, հայտնում է TASS-ը
«Հալեպ քաղաքի հարգելի քաղաքացիներ: Խաղաղ քաղաքացիների շրջանում անկանխամտածված զոհերից խուսափելու համար Սիրիայի կառավարությունը ձեզ խնդրում է լքել պաշարված շրջանները: Հալեպ նահանգի նահանգապետը ձեզ հնարավորություն է ներկայացնում դուրս գալու սխեմայում նշված երթուղիներով: Փրկեք ձեր և ձեր հարազատների կյանքը»,- ասված է թերթեկում: Մասնավորապես քաղաքացիներին խնդրում են իրենց հետ վերցնել անձնական փաստաթղթերը, իսկ անցման կետերում ցուցադրել թերթիկը՝ այն բարձրացնելով գլխներից վեր: