Սիրիայի իշխանությունները Հալեպում տարածում են թերթիկներ քաղաքը լքելու տարբերակների մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i28273-Սիրիայի_իշխանությունները_Հալեպում_տարածում_են_թերթիկներ_քաղաքը_լքելու_տարբերակների_մասին
Սիրիական իշխանությունները հատուկ թերթիկների միջոցով Հալեպի բնակչությանը տեղեկացնում են քաղաքը լքելու տարբերակների մասին, լրագրողներին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչը, հայտնում է TASS-ը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2016 16:19 Asia/Tehran
  • Սիրիայի իշխանությունները Հալեպում տարածում են թերթիկներ քաղաքը լքելու տարբերակների մասին

Սիրիական իշխանությունները հատուկ թերթիկների միջոցով Հալեպի բնակչությանը տեղեկացնում են քաղաքը լքելու տարբերակների մասին, լրագրողներին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչը, հայտնում է TASS-ը

«Հալեպ քաղաքի հարգելի քաղաքացիներ: Խաղաղ քաղաքացիների շրջանում անկանխամտածված զոհերից խուսափելու համար Սիրիայի կառավարությունը ձեզ խնդրում է լքել պաշարված շրջանները: Հալեպ նահանգի նահանգապետը ձեզ հնարավորություն է ներկայացնում դուրս գալու սխեմայում նշված երթուղիներով: Փրկեք ձեր և ձեր հարազատների կյանքը»,- ասված է թերթեկում: Մասնավորապես քաղաքացիներին խնդրում են իրենց հետ վերցնել անձնական փաստաթղթերը, իսկ անցման կետերում ցուցադրել թերթիկը՝ այն բարձրացնելով գլխներից վեր: