ԴԱԻՇ-ի գրոհայինները հնարավոր է ստեղծել են նոր տեսակի ռումբ. BBC
https://parstoday.ir/hy/news/west_asia-i28363-ԴԱԻՇ_ի_գրոհայինները_հնարավոր_է_ստեղծել_են_նոր_տեսակի_ռումբ._bbc
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները հավանաբար ստեղծել են ռումբի նոր տեսակ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2016 16:07 Asia/Tehran
  • ԴԱԻՇ-ի գրոհայինները հնարավոր է ստեղծել են նոր տեսակի ռումբ. BBC

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները հավանաբար ստեղծել են ռումբի նոր տեսակ։

Այդ մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով աղբյուրներին, որոնք մոտ են Բաղդադում հուլիսին տեղի ունեցած ահաբեկչության հետաքննությանը։

Այս ամսվա սկզբին ԴԱԻՇ-ի գրոհայիններն իրականացրել են իրենց պատմության մեջ խոշորագույն ահաբեկչություններից մեկը. հուլիսի 3-ին Բաղդադի Էլ-Կարադա շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 292 մարդ։

Ինչպես հայտնում է Բաղդադում անվտանգության արևմտյան ծառայության աղբյուրը, Էլ-Կարադայում «արտասովոր ռումբ» է պայթել։

«Մենք երբեք նման բան չէինք տեսել, և դա լուրջ մտահոգություններ է առաջացնում»,- հայտարարել է աղբյուրը։

Ըստ ամենայնի՝ նրանք, ովքեր պատրաստել են ռումբը, օգտվել են համացանցում հասանելի բանաձևից, սակայն որոշակի փոփոխություններ են կատարվել, որպեսզի մի կողմից նվազեցվի դրա հայտնաբերման ռիսկը հսկիչ-անցակետի կողմից, մյուս կողմից՝ մեծացնի խոցման տարածքը։

Որոշ իրաքցի փորձագետներ ռումբի քիմիական կազմը անվանել են «եզակի»։