Դամասկոսը պահանջում է միջազգային կոալիցիայից դադարեցնել ավիահարվածները
Հուլիս 30, 2016 08:16 Asia/Tehran
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկրի իշխանությունները քննադատում են միջազգային կոալիցիայի ավիահարվածները և ահաբեկիչների գործողությունները և պահանջում են դադարեցնել ագրեսիան: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
«Սիրիական ղեկավարությունը կատեգորիկ կերպով քննադատում են խաղաղ քաղաքացիների, ենթակառուցվածքների և տնտեսության վրա հարձակումները ինչպես այսպես կոչված կոալիցիայի, այնպես էլ ահաբեկիչների կողմից, պահանջում է դադարեցնել այդ հարձակումները և հանցագործությունները և պատժել մեղավորներին», - նշվում է հաղորդագրության մեջ:
operativ.am
30/7/2016
Պիտակ