Սիրիայի ճակատագիրը Պուտինի ձեռքերում է. Der Spiegel
Der Spiegel պարբերականի փոխանցմամբ` չնայած ամպագոռգոռ հայտարարություններին` եվրոպացի քաղաքական գործիչները համառորեն չեն ցանկանում միջամտել Սիրիայի հակամարտությանը:
Գրում է Gazeta.ru.-ն: Ինչպես նշվել է, քաղաքական գործիչները միգրացիոն ճգնաժամաը լուծելու համար մշտապես խոսում են Սիրիայից զանգվածային արտագաղթի պատճառների վերացման մասին: Սակայն երբ արդեն խոստումները պետք է գործի վերածել, դրանք բոլորն անհիմն են դառնում: Դրա հետ մեկտեղ սիրիական հակամարտության սրացում վաղուց է տեղի ունեցել, իսկ քաղաքական լուծումները թվում են որպես անիրական, երբ հիշում ես հակամարտության հետևանքով բազմաթիվ զոհերի և փախստականների մասին: Հոդվածի համաձայն` ԱՄՆ-ի և Եվրոպական Միության դիրքորոշումը Սիրիայում այնպիսին է, որ կարծես նրանք հույս ունեն, որ իրավիճակը կարող է ավելի վատթարանալ: Կամ միգուցե Արևմուտքը հույս ունի, որ հարևան Լիբանանը, Հորդանանը և Թուրքիան հոգ կտանեն փախստականների մասին: Հոդվածի հեղինակը վստահ է, որ 5 տարվա ռազմական գործողություններից հետո դյուրին լուծումներ չեն կարող լինել: Ցանկացած տարբերակա լի է վտանգներով, իսկ հաջողությունը երաշխավորված չէ: Հեղինակի կարծիքով` խնդրի լուծման երկու տարբերակ է առկա: Առաջինը` Ռուսաստանի գործողություններին ազատություն տալն է: Սակայն այդ դեպքում հավանականությունը մեծ է, որ ներկայիս նախագահ Բաշար Ասադը պետք է շարունակի իշխել, իսկ այդ տարբերակին դեմ է Արևմուտքը: Երկրորդ տարբերակի համաձայն` Արևմուտքը կարող է զիջումների գնալ Ռուսաստանին` առաջարկելով պատժամիջոցների թուլացում և Տարտուսում ռազմածովային բազայի և Լատաքիայում օդանավակայանի պահպանում, իսկ այդ դեպքում նախագահ Պուտինը կարող է համաձայնվել, որպեսզի Բաշար Ասադը հեռանա իշխանությունից: Սակայն ռուս առաջնորդի համաձայնությունը ևս քիչ հավանական է:
Ankakh.com
6/8/2016