Ռուսաստանը «Հմեյմիմ» ավիաբազայի ընդգրկուն արդիականացում է իրականացնելու Սիրիայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i29941-Ռուսաստանը_Հմեյմիմ_ավիաբազայի_ընդգրկուն_արդիականացում_է_իրականացնելու_Սիրիայում
Ռուսաստանը մտադիր է «Հմեյմիմ»-ը լիարժեք ռազմաբազա դարձնել Սիրիայում եւ այնտեղ տեղակայել Օդատիեզերական ուժերի մշտական զորակազմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 11-ին հաղորդել է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության կոմիտեի առաջին փոխղեկավար Ֆրանց Կլինցեւիչին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2016 09:18 Asia/Tehran
  • Ռուսաստանը «Հմեյմիմ» ավիաբազայի ընդգրկուն արդիականացում է իրականացնելու Սիրիայում

Ռուսաստանը մտադիր է «Հմեյմիմ»-ը լիարժեք ռազմաբազա դարձնել Սիրիայում եւ այնտեղ տեղակայել Օդատիեզերական ուժերի մշտական զորակազմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 11-ին հաղորդել է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության կոմիտեի առաջին փոխղեկավար Ֆրանց Կլինցեւիչին:

Ռուսաստանը մտադիր է «Հմեյմիմ»-ը լիարժեք ռազմաբազա դարձնել Սիրիայում եւ այնտեղ տեղակայել Օդատիեզերական ուժերի մշտական զորակազմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 11-ին հաղորդել է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության կոմիտեի առաջին փոխղեկավար Ֆրանց Կլինցեւիչին:

«Իրավական կարգավիճակի համաձայնեցումից հետո «Հմեյմիմ»-ը կդառնա ռուսական զինված ուժերի բազա, այնտեղ կկառուցվի համապատասխան ենթակառուցվածք, եւ մեր զինծառայողները կապրեն արժանավայել պայմաններում: Օդատիեզերական ուժերի խմբավորումը կարող է ավելացվել երկկողմ պայմանավորվածությունների համաձայն, բայց առայժմ առաջադրված խնդիրների լուծման ետսանկյունից այնտեղ առկա ուժերն ու միջոցները բավարար են»,- ասել է սենատորը, նշելով, որ ռազմակայանում չի պլանավորվում մշտական հիման վրա տեղակայել միջուկային զենք եւ ռազմավարական ռմբակոծիչներ:

lratvakan.am

11/8/2016