Արամ Ա կաթողիկոսը Ժնևում սիրիահայերին աջակցելու հարցով խորհրդակցություններ է անցկացրել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i31165-Արամ_Ա_կաթողիկոսը_Ժնևում_սիրիահայերին_աջակցելու_հարցով_խորհրդակցություններ_է_անցկացրել
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն Ժնևում խորհրդակցություններ է անցկացրել Սիրիայի հայությանն օժանդակելու հարցով: Ինչպես  տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունից, Արամ Ա-ն հանդիպում է ունեցել Սիրիայի ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի գլխավոր բանագնաց Ստեֆան Տի Միսթուրայի հետ: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2016 13:27 Asia/Tehran
  • Արամ Ա կաթողիկոսը Ժնևում սիրիահայերին աջակցելու հարցով խորհրդակցություններ է անցկացրել

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն Ժնևում խորհրդակցություններ է անցկացրել Սիրիայի հայությանն օժանդակելու հարցով: Ինչպես  տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունից, Արամ Ա-ն հանդիպում է ունեցել Սիրիայի ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի գլխավոր բանագնաց Ստեֆան Տի Միսթուրայի հետ: 

Նույն թեմայով Արամ Առաջինը Ժնևում հանդիպումներ է ունեցել նաև միջեկեղեցական այն կազմակերպությունների պատասխանատուների հետ, որոնք Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի միջոցով աջակցություն են ցուցաբերում Սիրիայի քրիստոնեական համայնքներին. Վեհափառ Հայրապետը վերջին 8 տարիներին Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի նախագահներից մեկն է: 

Նորին Սրբությունը հանդիպել է նաև «Արմենոֆաս» մարդասիրական հիմնադրամի նախագահ Թենի Սիմոնյանի հետ, որի ընթացքում շեշտել է սիրիահայությանն օժանդակություն տրամադրելու կարևորությունը: 

Նախքան Ժնև մեկնելը Վեհափառ Հայրապետը հանդիպել է Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամի նախագահ Տեր Պետրոս Թերզյանի հետ: Արամ Ա կաթողիկոսը իր գոհունակությունն է հայտնել, որ հիմնադրամն անցնող տարիներին աջակցություն է ցուցաբերել Սիրիայի հայկական դպրոցներին` միաժամանակ շեշտելով օժանդակությունը շարունակելու հրամայականը:


http://orer.am

20/8/2016