ՅՈւՆԻՍԵՖ-ը կոչ է արել վերջ տալ երեխաներին տանջող սիրիական մղձավանջը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i31324-ՅՈւՆԻՍԵՖ_ը_կոչ_է_արել_վերջ_տալ_երեխաներին_տանջող_սիրիական_մղձավանջը
ՅՈւՆԻՍԵՖ-ը կոչ է արել ձեռնարկել գործողություններ վերջ տալու Սիրիայի Հալեպ քաղաքում ստեղծված մղձավանջը, որում ապրում են 100 հազարից ավելի երեխաներ։ Այդ մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2016 15:53 Asia/Tehran
  • ՅՈւՆԻՍԵՖ-ը կոչ է արել վերջ տալ երեխաներին տանջող սիրիական մղձավանջը

ՅՈւՆԻՍԵՖ-ը կոչ է արել ձեռնարկել գործողություններ վերջ տալու Սիրիայի Հալեպ քաղաքում ստեղծված մղձավանջը, որում ապրում են 100 հազարից ավելի երեխաներ։ Այդ մասին գրում է «РИА Новости» գործակալությունը:

Ըստ աղբյուրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը հայտարարություն է արել սիրիացի փոքրիկ Օմրանի մասին.

«Սիրիայում Օմրանի հասակակից երեխաները ոչինչ չգիտեն, բացի այս պատերազմի սարսափներից, որոնք հասկանում են միայն մեծահասարկները: Մենք պետք է պահանջենք, որ հենց այդ մեծահասակները Հալեպում այդ սարսափի վերջը դնեն»:

ՄԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում  նաև, որ 100 հազարավոր երեխաներ փակված են մնացել Հալեպի սարսափների մեջ:

«Զորակցելը բավական չէ: Զայրույթը անսահման է: Զորակցությունն ու զայրույթը պետք է համապատասխանեն գործողություններին», -ասված է Լեյքի հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ սիրիացի 5-ամյա փոքրիկը՝ Օմրան անունով, իր վախվորած ու սարսափած դեմքով , անմիջապես դարձավ համաշխարհային լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերում քննարկումների թեման: Ահաբեկիչ գրոհայինների պատերազմական գործողությունների հետևանքով նրա տունը ոչնչացվել էր, և երեխան դուրս էր բերվել փլատակների տակից՝ սարսափը դեմքին:  

panorama.am

21/8/2016/