Թուրքիայի դիրքորոշումը քրդերի նկատմամբ խանգարում է սիրիական կարգավորմանը. WSJ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i3133-Թուրքիայի_դիրքորոշումը_քրդերի_նկատմամբ_խանգարում_է_սիրիական_կարգավորմանը._wsj
Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ քրդերի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումը սիրիական համակարտության քաղաքական կարգավորման և ԻՊ-ի դեմ պայքարի հաջողության հիմնական խոչընդոտներից է, գրում է The Wall Street Journal-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 08, 2016 09:00 Asia/Tehran
  • Թուրքիայի դիրքորոշումը քրդերի նկատմամբ խանգարում է սիրիական կարգավորմանը. WSJ

Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ քրդերի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումը սիրիական համակարտության քաղաքական կարգավորման և ԻՊ-ի դեմ պայքարի հաջողության հիմնական խոչընդոտներից է, գրում է The Wall Street Journal-ը:

«Ամերիկյան պաշտոնյաների խոսքերով Թուրքիայի թշնամական վերաբերմունքը Սիրիայի քրդերի նկատմամբ, որոնք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի ամենաարդյունավետ դաշնակիցն են, խանգարում է վերջինիս դեմ առավել ինտենսիվ գործողությունների իրականացմանը», - գրում է թերթը:

Վերջինիս փոխանցմամբ՝ Թուրքիան մշտապես հավաստիացնում է ամերիկյան իշխանություններին, որ սիրիացի քրդերն ԱՄՆ-ից ստացված զենքը փոխանցում են Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայիններին։ Վաշինգտոնում սակայն պնդում են, որ այդ հավաստիացումները անհիմն են:

armedia.am

8/2/2016