Թուրքական հատուկ նշանակության ջոկատը մտել է Սիրիա. Reuters
Թուրքական հատուկ նշանակության ջոկատը մտել է Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջարաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Անկարայից պաշտոնյայի:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի բանակը չորեքշաբթի առավոտյան կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ ռազմական գործողություն է սկսել Ջարաբլուսի ազատագրման համար: Anadolu գործակալությունը հայտնել է, որ ինքնաթիռներն օդային հարվածներ են հասցրել ԻՊ-ի գրոհայիններին:
Daily Sabah թերթի տվյալներով՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Ջարաբլուս քաղաքի ազատագրման գործողությանը ցանկացած անհրաժեշտ օգնություն տրամադրելու Անկարայի պատրաստակամության մասին: Լրատվամիջոցը նշել է, որ գրոհայինների վրա հարձակումը կարող է սկսվել մոտ ապագայում:
Tert.am