Ընդդիմության ջոկատները լքել են Դամասկոսի արվարձանը
Օգոստոս 27, 2016 08:08 Asia/Tehran
Դամասկոսին մոտ գտնվող Դարայա քաղաքում տեղի է ունեցել ընդդիմության զինված խմբերի տարհանում: Կառավարության և Դարայա քաղաքում գտնվող խմբավորումների միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում քաղաքը լքել են շուրջ 700 մարտիկ` սեփական զենքերով, ինչպես նաև չորսից հինգ հազար խաղաղ բնակիչ, հայտնում է dpa-ն: Նրանց տեղափոխվել են կառավարական ավտոբուսներով:
Զինված ապստամբներին երաշխավորված է տեղափոխվելը ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Իդլիբ, իսկ խաղաղ բնակիչներին կհասցնեն կառավարության կողմից վերահսկվող ժամանակավոր ճամբար: Եվս 8000 մարդ ցանկացել են մնալ Դարայայում:
1in.am/
27/8/2016
Պիտակ