Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական սահմանի հարցն է բարձրացրել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i3337-Գարո_Փայլանը_Թուրքիայի_խորհրդարանում_հայ_թուրքական_սահմանի_հարցն_է_բարձրացրել
Թուրքիայի խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում քննարկել են մեծ առևտրային կենտրոնների քանակի ավելացման հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2016 15:29 Asia/Tehran
  • Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական սահմանի հարցն է բարձրացրել

Թուրքիայի խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում քննարկել են մեծ առևտրային կենտրոնների քանակի ավելացման հարցը:

Քննարկմանը մասնակցող հայազգի պատգամավոր Գարո Փայլանը ելույթի ժամանակ անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի փակ լինելուն` նշելով, որ դրա բացման պարագայում Հայաստանն իր առևտրի մեծ մասը Թուրքիայի հետ կաներ, Sondakika-ին հղումով գրում է Errmenihaber.am-ը:

Փայլանը մասնավորապես ասել է. «23 տարի է, ինչ Հայաստանի հետ սահմանը փակ է: Հիմնավորումը Ղարաբաղն է: Եթե սահմանը բաց լիներ, Հայաստանն իր առևտրի երեք չորրորդը Թուրքիայի հետ կիրականացներ: Մարդիկ կգային-կգնային: Հարաբերությունները կզարգանային: Գուցե այդպիսով Ղարաբաղի հարցն էլ լուծվեր: Երկու կողմերն էլ կարող էին այդ հարաբերությունները զարգացնել, և խնդիրները կլուծվեին»:

armedia.am/

9/2/2016