10 հնարավոր հակամարտություն ԴԱԻՇ-ի ոչնչացումից հետո. WP
https://parstoday.ir/hy/news/west_asia-i33952-10_հնարավոր_հակամարտություն_ԴԱԻՇ_ի_ոչնչացումից_հետո._wp
ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունն արագորեն տարածքներ է կորցնում Սիրիայում և Իրաքում, սակայն դրա ոչնչացումը կարող է հանգեցել նոր հակամարտությունների: Այդ մասին գրում է թղթակից Լիզ Սլայը The Washington Post-ում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2016 16:03 Asia/Tehran
  • 10 հնարավոր հակամարտություն ԴԱԻՇ-ի ոչնչացումից հետո. WP

ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունն արագորեն տարածքներ է կորցնում Սիրիայում և Իրաքում, սակայն դրա ոչնչացումը կարող է հանգեցել նոր հակամարտությունների: Այդ մասին գրում է թղթակից Լիզ Սլայը The Washington Post-ում:

Սլայը 10 պոտենցիալ պատերազմ է հաշվել: Առաջինը՝ Սիրիայի քրդերը Սիրիայի արաբների դեմ: Հեղինակի խոսքերով՝ այդ հակամարտությունն արդեն ընթանում է:

Երկրորդ տարբերակը Թուրքիայի պատերազմն է Սիրիայի քրդերի դեմ, քանի որ քրդական ինքնավարության ստեղծումը Սիրիայի հյուսիս-արևելքում անհանգստացնում է Անկարային: Բացի դրանից՝ Սիրիայի կառավարությունը կարող է պատերազմ սկսել քրդերի դեմ, կարծում է հեղինակը:

ԱՄՆ-ի և Սիրիայի հակամարտութունը Սիրիայում Սլայը քիչ հավանական է համարում. փաստը, որ դա մինչ օրս չի բռնկվել, խոսում է դրանից խուսափելու կողմերի ցանկության մասին: Սակայն պետք չէ լիովին բացառել զորքերի բախումը, օրինակ՝ Ռաքքայի համար մարտերի ընթացքում: Թուրք-սիրիական պատերազմ ևս դժվար թե սկսվի, սակայն ԴԱԻՇ-ի դեմ թուրքական արշավի հաջողության դեպքում բանակները կարող են հանդիպել Հալեպի շրջանում:

Հոդվածագիրը քննարկում է նաև Իրաքի քրդերի մասնակցությամբ հակամարտությունների մի քանի տարբերակ՝ Իրաքի կառավարության դեմ, շիաների դեմ կամ նույնիսկ քաղաքացիական պատերազմ, որն արդեն եղել է Իրաքյան Քրդստանում 1990-ական թթ.:

Սլայը քննարկում է նաև մարտեր արաբ-սուննիների և շիաների կամ քրդերի միջև:

10-րդ հնարավոր հակամարտությունը համարվում է ԴԱԻՇ-ի մնացորդների պատերազմը նրանց դեմ, որոնց իրենք կհամարեն իրենց հակառակորդը:

1in.am