Սիրիական Իդլիբի մարդաշատ շուկայում ավիահարվածի արդյունքում զոհվել է 25 մարդ
Սեպտեմբեր 10, 2016 15:25 Asia/Tehran
Սիրիական Իդլիբ քաղաքի շուկայում ավիահարվածի արդյունքում զոհվել է առնվազն 25 մարդ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Զոհերի թվում կան կանայք և երեխաներ: Բացի այդ՝ տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Ականատեսների վկայությամբ՝ շուկայի ռմբակոծման հետևանքով փլուզվել են մի քանի շենքեր: Զոհվածների և վիրավորների մարմինները հայտնվել են փլատակների տակ: Տեղում աշխատում են փրկարար ծառայությունների աշխատակիցները:
Տեղի ունեցածի մասին պաշտոնական տեղեկատվություն չկա: Թե ում ավիացիան է հարվածել շուկային՝ հայտնի չէ: Միայն հայտնի է, որ Իդլիբ նահանգը վերահսկվում է «Ջեյշ ալ-Ֆաթհ» իսլամիստական խմբավորման կողմից:
1in.am
Պիտակ