Լավրովը Քերրիի հետ քննարկել է Սիրիայում հրադադարը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i34699-Լավրովը_Քերրիի_հետ_քննարկել_է_Սիրիայում_հրադադարը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ քննարկել է Սիրիայում հրադադարի ամրապնդման ուղղությամբ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները, հայտնում է ռուսաստանյան ԱԳՆ-ի կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2016 16:00 Asia/Tehran
  • Լավրովը Քերրիի հետ քննարկել է Սիրիայում հրադադարը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ քննարկել է Սիրիայում հրադադարի ամրապնդման ուղղությամբ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները, հայտնում է ռուսաստանյան ԱԳՆ-ի կայքը:

«Քննարկվել է սեպտեմբերի 9-ի ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների ընթացքը, որոնք վերաբերում են Սիրիայում հրադադարի ամրապնդմանը, մարդասիրական միջանցքի ապահովմանը եւ ահաբեկիչների դեմ համատեղ պայքարին», — ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ

Սեպտեմբերի 9-ին Ժնեւում 14-ժամյա բանակցություններից հետո Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ջոն Քերրին հայտնել են Սիրիայի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին: 

News.am