ԴԱԻՇ-ի զինյալները Հալեպի հյուսիսում կիրառել են քիմիական զենք
https://parstoday.ir/hy/news/west_asia-i35008-ԴԱԻՇ_ի_զինյալները_Հալեպի_հյուսիսում_կիրառել_են_քիմիական_զենք
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները քիմիական հարձակման են ենթարկել Հալեպի շրջանի հյուսիսային Հիրբել և Իմ-Հուշ բնակավայրերը, որի արդյունքում թունավորվել է ութ մարդ, հայտնում է RIA Novosti-ն` վկայակոչելով քրդական աշխարհազորին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2016 09:16 Asia/Tehran
  • ԴԱԻՇ-ի զինյալները Հալեպի հյուսիսում կիրառել են քիմիական զենք

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները քիմիական հարձակման են ենթարկել Հալեպի շրջանի հյուսիսային Հիրբել և Իմ-Հուշ բնակավայրերը, որի արդյունքում թունավորվել է ութ մարդ, հայտնում է RIA Novosti-ն` վկայակոչելով քրդական աշխարհազորին:

Գնդակոծումը գրանցվել է ուրբաթ առավոտ, Սիրիայում հրադադարի ռեժիմի ժամանակ: «ԴԱԻՇ-ը գնդակոծել է Իմ-Հուշ և Հիրբել բնակավայրերը քիմիական նյութեր պարունակող արկերով: Տուժել է հինգ խաղաղ բնակիչ և «Ջեյշ Աս-Սիվար» խմբավորման երեք զինյալ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրի խոսքով` Աֆրին քաղաքի հիվանդանոցի բժիշկները, որտեղ հասցվել են տուժածները, հայտնել են, որ մարդիկ կորցրել են գիտակցությունը գնդակոծումից երկու ժամ անց: «Հիվանդների մարմինների վրա կան թունավոր քիմիական նյութերի հետքեր, քաղաքացիները մինչև այժմ գտնվում են անգիտակից վիճակում»,- նշել է նա:

1in.am