Սաուդյան Արաբիան զորքեր և կործանիչներ է ուղարկել Թուրքիա
Փետրվար 14, 2016 11:38 Asia/Tehran
Սաուդյան Արաբիան պատրաստվում է զորքեր և կործանիչներ ուղարկել Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազա՝ Սիրիայում մարտական գործողություններ սկսելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշղօլուն, հայտնում էRIA Novosti-ն:
Ըստ Չավուշղօլուի՝ Թուրքիան բազմիցս է հայտարարել կոալիցիայի շրջանակներում օգտակար արդյունքներ ապահովող ռազմավարության կարևորության մասին:
«Ուստի եթե ունենանք այդ ռազմավարությունը, ապա Թուրքիան և Սաուդյան Արաբիան ցամաքից կարող են գործողություններ սկսել»,- հայտարարել է նախարարը:
armedia.am
14/2/2016
Պիտակ