Քաբուլում պայթյունի հետեւանքով 4 զոհ եւ 11 վիրավոր կա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i42820-Քաբուլում_պայթյունի_հետեւանքով_4_զոհ_եւ_11_վիրավոր_կա
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյունի հետեւանքով առնվազն 4 մարդ է զոհվել, եւս 11 վիրավոր կա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2016 06:17 Asia/Tehran
  • Քաբուլում պայթյունի հետեւանքով 4 զոհ եւ 11 վիրավոր կա

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյունի հետեւանքով առնվազն 4 մարդ է զոհվել, եւս 11 վիրավոր կա:

Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով TOLO News հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվում էր երկու վիրավորի մասին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթեցրել են անվտանգության ուժերի աշխատակիցների ավտոմեքենան: Ենթադրաբար, պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտը:

Ավելի վաղ Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչ Սեդիկ Սեդիկին հաղորդել էր, որ մագնիսական ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

News.am