Դատապարտվել է Ալե Խալիֆայի ռեժիմի հանդեպ Բրիտանիայի ցուցաբերած հովանավորությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i45937-Դատապարտվել_է_Ալե_Խալիֆայի_ռեժիմի_հանդեպ_Բրիտանիայի_ցուցաբերած_հովանավորությունը
Բահրեյնի շիաների առաջնորդ Շեյխ Իսա Ղասեմի բնակարանի դիմաց կայացած բողոքի ցույցի մանսակիցնեևը դատապարտել են Բահրեյնի իշխանություններին հովանավորելու Բրիտանիայի քաղաքականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2016 04:10 Asia/Tehran
  • Դատապարտվել է Ալե Խալիֆայի ռեժիմի հանդեպ Բրիտանիայի ցուցաբերած հովանավորությունը

Բահրեյնի շիաների առաջնորդ Շեյխ Իսա Ղասեմի բնակարանի դիմաց կայացած բողոքի ցույցի մանսակիցնեևը դատապարտել են Բահրեյնի իշխանություններին հովանավորելու Բրիտանիայի քաղաքականությունը:

Համաձայն «Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման, հինգշաբթի օրը, մայրաքաղաք Մանամայի «Ալ-Դորազ» տարածքում գտնվող Շեյխ Իսա Ղասեմի բնակարանի դիմաց կայացած ցույցի մասնակիցները հայտարարել են, որ Բրիտանիան պաշտպանում է Ալե Սաուդի ոճրագործ ռեժիմին:

Բահրեյնցի բողոքարարները դատապարտելով Շեյխ Իսա Ղասեմի և Բահրեյնի այլ հոգևորականների ու քաղաքական ակտիվիստների անարդար դատավարությունը, պահանջել են չեղարկել Շեյխ Իսա Ղասեմին քաղաքացիության իրավունքից զրկելու որոշումը և ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Բահրեյնի ռեժիմը 2016 թվականի հունիս ամսին Շեյխ Իսա Ղասեմին զրկեց քաղաքացիության իրավունքից, ինչը հանդիպեց Բահրեյնի ու աշխարհի շիաների խիստ բողոքին: