Թուրքիան ԻԼԻՊ հետ բախման հետևանքով կորցրել է 14 զինվոր
Դեկտեմբեր 22, 2016 08:23 Asia/Tehran
Սիրիայի հյուսիսային էլ-Բաբ շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և «Եփրատի վահան» գործողությունն իրականացնող թուրքական ուժերի միջև դեկտեմբերի 20-ից շարունակվող բախման հետևանքով սպանվել է 14 թուրք զինվոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Բախումների ժամանակ վիրավորվել է 33 թուրք զինվոր: Թուրքիայի զինված ուժերը հայտարարություն են տարածել դեպքերի առնչությամբ, որում նշվում է, թե թուրքական կողմը ոչնչացրել է ԻՊ 138 զինյալի: Ոչնչացվել է 67 թիրախ:
lratvakan.am
Պիտակ