ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հակառակեցին Ռուսաստանի ներկայացրած բանաձևին
Փետրվար 20, 2016 04:51 Asia/Tehran
ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հակառակեցին Սիրիայի հարցով Ռուսաստանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացված բանաձևին:
Ռուսաստանն այս բանաձևում պահանջել էր հարգել Սիրիայի ազգային ինքնիշխանության իրավունքն ու դատապարտել այդ երկրի տարածքի դեմ ցանկացած ոտնձգություն:
ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ներկայացուցիչներն Անվտանգության խորհրդի նիստից առաջ հայտարարեցին, որ Ռուսաստանի ներկայացրած բանաձևը որևէ արդյունք չի ունենալու:
Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Սիրիայում հրադադար հաստատելու համար շատ աշխատանք պիտի տանել:
Մյունխենում անվտանգության նստաշրջանին առընթեր կայացած համաձայնությամբ որոշված էր ուրբաթ օրվանից հրադադար հաստատվեր Սիրիայում:
Պիտակ