ՀԱՄԱՍ-ը դատապարտել է սիոնիստական պատվիրակության այցը Բահրեյն
Հաղորդագրություն տարածելով, ՀԱՄԱՍ շարժումը դատապարտել է սիոնիստական պատվիրակության այցը Բահրեյն և սիոնիստների հետ բահրեյնցի առևտրականների ու հեղինակավոր դեմքերի հանդիպումը:
«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը հայտարարել է, որ այն պայմաններում, երբ մեծացել է Պաղեստինի ժողովրդի նկատմամբ միջազգային հովանավորությունը, սիոնիստական ռեժիմի պատվիրակությանը հովանավորելու Բահրեյնի ռեժիմի քայլը վշտացրել է պաղեստինցիներին:
ՀԱՄԱՍ շարժումն իսլամական ու արաբական պետություններին կոչ է արել դադարեցնել Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները նորմալացնելու գործընթացը:
Հայտարարություն տարածելով, Բահրեյնի մտավորականները վտանգավոր քայլ են բնութագրել Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացումը և դատապարտել են այն:
Ավելի վաղ, Վիքիլիքս կայքը տեղեկացրել էր Ալե Խալիֆայի անվտանգության կազմակերպությունների և Մոսադի կապի մասին:
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել էր, որ հետաքննությունների համաձայն, Ալե Խալիֆայի ռեժիմը իսրայելական արտադրության զենքերով, գաղտնալսում է բահրեյնցի ակտիվիստներին: