ՀԱՄԱՍ-ը դատապարտել է սիոնիստական պատվիրակության այցը Բահրեյն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i48514-ՀԱՄԱՍ_ը_դատապարտել_է_սիոնիստական_պատվիրակության_այցը_Բահրեյն
Հաղորդագրություն տարածելով, ՀԱՄԱՍ շարժումը դատապարտել է սիոնիստական պատվիրակության այցը Բահրեյն և սիոնիստների հետ բահրեյնցի առևտրականների ու հեղինակավոր դեմքերի հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2016 09:02 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ-ը դատապարտել է սիոնիստական պատվիրակության այցը Բահրեյն

Հաղորդագրություն տարածելով, ՀԱՄԱՍ շարժումը դատապարտել է սիոնիստական պատվիրակության այցը Բահրեյն և սիոնիստների հետ բահրեյնցի առևտրականների ու հեղինակավոր դեմքերի հանդիպումը:

«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Պաղեստինի իսլամական դիմադրության շարժումը հայտարարել է, որ այն պայմաններում, երբ մեծացել է Պաղեստինի ժողովրդի նկատմամբ միջազգային հովանավորությունը, սիոնիստական ռեժիմի պատվիրակությանը հովանավորելու Բահրեյնի ռեժիմի քայլը վշտացրել է պաղեստինցիներին:

ՀԱՄԱՍ շարժումն իսլամական ու արաբական պետություններին կոչ է արել դադարեցնել Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները նորմալացնելու գործընթացը:

Հայտարարություն տարածելով, Բահրեյնի մտավորականները վտանգավոր քայլ են բնութագրել Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացումը և դատապարտել են այն:

Ավելի վաղ, Վիքիլիքս կայքը տեղեկացրել էր Ալե Խալիֆայի անվտանգության կազմակերպությունների և Մոսադի կապի մասին:

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել էր, որ հետաքննությունների համաձայն, Ալե Խալիֆայի ռեժիմը իսրայելական արտադրության զենքերով, գաղտնալսում է բահրեյնցի ակտիվիստներին: