2016- ը բարդ էր Թուրքիայի համար, բարդ կլինի նաեւ 2017- ը
2016- ը Թուրքիայի համար բարդ էր նաև սիրական խնդրում: Մեր արևմտյան հարևան երկրում ռազմական հեղաշրջման փորձի հետևանքները չեն մարսվում, տարին ամփոփվում է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությամբ, ինչը հայ թուրքագետները պայմանավորում են Էրդողանի վարած քաղաքականությունից իշխանական վերնախավում առկա դժգոհությամբ:
Դեպի ԵՄ ընթացող այդ երկիրը շեղել է ուղին ու հարաբերությունները ջերմացնում է ՌԴ հետ, ինչն էլ դժգոհության հիմք է: Սիրիական խնդրում ևս Թուրքիայի քաղաքականությունը փոփոխության ենթարկվեց՝ ամփոփելով անցնող տարին նշեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը։
2017-ը Թուրքիայի համար ևս լարված կլինի՝ կարծում է թուրքագետը: Կշարունակվի ու ավելին կխորանա այդ երկրում տիրող բռնատիրությունը: Ահաբեկչական գործողությունները Թուրքիայում ևս կշարունակվեն: Տարածաշրջանում թուրք-իրանական լարվածությունը կշարունակվի, լարում կլինի նաև Սիրայի տարածքում թուրք-քրդական հարաբերություններում՝ կարծիք հայտնեց թուրքագետը:
Արաբագետ Արմեն Պետրոսյանն էլ նկատեց, որ Անկարայի քաղաքականության փոփոխությունը բերեց Մոսկվայի և Թեհրանի կողմից Անկարայի շահերի ճանաչման:
armradio.am