Սամսունի հայտնի մզկիթը նախկինում հայկական եկեղեցի է եղել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i48778-Սամսունի_հայտնի_մզկիթը_նախկինում_հայկական_եկեղեցի_է_եղել
Թուրքիայի Սամսուն ծովափնյա քաղաքի Սելահիյե թաղամասում գտնվող «30 Ağustos İmam-Hatip» դպրոցը և կից Սելահիյե մզկիթը մինչև Թուրքիայի Հանրապետության հռչակումը (ցեղասպանությունից առաջ-խմբ.) հայկական եկեղեցի են եղել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2016 15:00 Asia/Tehran
  • Սամսունի հայտնի մզկիթը նախկինում հայկական եկեղեցի է եղել

Թուրքիայի Սամսուն ծովափնյա քաղաքի Սելահիյե թաղամասում գտնվող «30 Ağustos İmam-Hatip» դպրոցը և կից Սելահիյե մզկիթը մինչև Թուրքիայի Հանրապետության հռչակումը (ցեղասպանությունից առաջ-խմբ.) հայկական եկեղեցի են եղել:

Թուրքական «Samsun Canlı Haber TV»-ի` Սամսունի հայկական թաղամասի մասին պատրաստած փոքրիկ ռեպորտաժում նշվում է, որ մինչև հանրապետական շրջանն այնտեղ ապրել է 15.000-ից ավելի հայ, որոնք կենտրոնացած են եղել հիմնականում հենց Սելահիյե թաղամասում:

Ռեպորտաժում հայկական թաղամասի մասին տեղեկություններ է հաղորդել նաև Սամսունի շրջանի պատմագիտական խմբի նախագահ Էմին Քըրբըյըքը: Վերջինիս խոսքով Սելահիյեում բնակվող հայերի տները եղել են երկհարկանի, ունեցել են այգիներ ու եղել են ծովահայաց: Թուրք պատմաբանը նշել է, որ «Գազի փաշա» նախակրթարանն էլ հայկական որբանոց է եղել, որտեղ ապրել է նաև եկեղեցում ծառայող հոգևորականը: Քըրըբըյաքի խոսքով՝ այս թաղամասում ապրել է քաղաքի էլիտան:

Ռեպորտաժի հեղինակը նշում է, որ այսօր էլ դեռ թաղամասում կան շենքեր, որոնք կրում են հայկական հետքը:

ermenihaber.am