Սիրիայում հրադադարը չի տարածվում ահաբեկչական խմբերի վրա. Թուրքիա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i48913-Սիրիայում_հրադադարը_չի_տարածվում_ահաբեկչական_խմբերի_վրա._Թուրքիա
Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, որ ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական ճանաչված խմբերը չեն ներառվում Սիրիայում հաստատված հրադադարի մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2016 03:38 Asia/Tehran
  • Սիրիայում հրադադարը չի տարածվում ահաբեկչական խմբերի վրա. Թուրքիա

Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, որ ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական ճանաչված խմբերը չեն ներառվում Սիրիայում հաստատված հրադադարի մեջ:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հինգշաբթի օրը կատարած հաղորդման, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է. «Անկարայում բանակցող կողմերը համաձայնության են եկել Սիրիայում համատարած հրադադարի և բախումները դադարեցնելու շուրջ»:

«Բախումների դադարեցումը չի վերաբերում այն խմբերին, որոնք ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական են ճանաչվել»,-հայտարարել է Չավուշօղլուն, ընդգծելով, որ Անկարան ու Մոսկվան երաշխավորում են հրադադարի գործադրումը:

Նա հայտարարել է, որ Սիրիայում համատարած հրադադարը հաստատվել է հինգշաբթի կես գիշերին:

Բաշար Ասադի կառավարության ընդդիմադիրները արդեն որոշ ժամանակ Թուրքիայի միջնորդությամբ Սիրիայի ամբողջ տարածքում համատարած հրադադար հաստատելու շուրջ Անկարայում բանակցում են Սիրիայի կառավարության ու Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: