Սիրիայում հրադադարը չի տարածվում ահաբեկչական խմբերի վրա. Թուրքիա
Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, որ ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական ճանաչված խմբերը չեն ներառվում Սիրիայում հաստատված հրադադարի մեջ:
Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հինգշաբթի օրը կատարած հաղորդման, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է. «Անկարայում բանակցող կողմերը համաձայնության են եկել Սիրիայում համատարած հրադադարի և բախումները դադարեցնելու շուրջ»:
«Բախումների դադարեցումը չի վերաբերում այն խմբերին, որոնք ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական են ճանաչվել»,-հայտարարել է Չավուշօղլուն, ընդգծելով, որ Անկարան ու Մոսկվան երաշխավորում են հրադադարի գործադրումը:
Նա հայտարարել է, որ Սիրիայում համատարած հրադադարը հաստատվել է հինգշաբթի կես գիշերին:
Բաշար Ասադի կառավարության ընդդիմադիրները արդեն որոշ ժամանակ Թուրքիայի միջնորդությամբ Սիրիայի ամբողջ տարածքում համատարած հրադադար հաստատելու շուրջ Անկարայում բանակցում են Սիրիայի կառավարության ու Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: