Էրդողանն ու Ալ-Էբադին ընդգծել են հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը
Թուրքիայի նախագահն ու Իրաքի վարչապետը հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել են երկու երկրի հարաբերությունների կարգավորման ու ընդլայնման անհրաժեշտությունը:
Համաձայն «Press TV»-ի հաղորդման, ուրբաթ օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ կողմերն անդրադարձել են առաջիկա հունվարին Թուրքիայի վարչապետ Բենալի Յըլդըրըմի Բաղդադ կատարելիք ուղևորությանը: Նրանք նշել են, որ այցը մտքերի փոխանակման և երկու երկրի երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար բացառիկ առիթ է:
Հեյդար Ալ-Էբադիի և Ռեջեբ Թայիբ Էրդողանի հեռախոսազրույցի լուրը հրապարակել է «Դեյլի Սաբահ» թուրքական օրաթերթը:
2016 թվականին Մոսուլի ազատագրման գործողություններին մասնակցություն ունենալու պահանջի, ինչպես նաև Իրաքի Բաըշիղա ռազմաբազայում Թուրքիայի ուժերի ներկայության ու դրանից հետո երկու երկրի ղեկավարների միջև ծագած բանավեճի պատճառով Անկարա-Բաղդադ հարաբերություններում լարվածություն ծագեց:
Իրաքը պահանջելով Թուրքիայի ուժերի դուրս բերումը, այդ հարցով Անկարայի կառավարության դեմ բողոք ներկայացրեց միջազգային ատյաններին: