Էրդողանն ու Ալ-Էբադին ընդգծել են հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i49039-Էրդողանն_ու_Ալ_Էբադին_ընդգծել_են_հարաբերությունների_կարգավորման_անհրաժեշտությունը
Թուրքիայի նախագահն ու Իրաքի վարչապետը հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել են երկու երկրի հարաբերությունների կարգավորման ու ընդլայնման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2016 04:03 Asia/Tehran
  • Էրդողանն ու Ալ-Էբադին ընդգծել են հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը

Թուրքիայի նախագահն ու Իրաքի վարչապետը հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել են երկու երկրի հարաբերությունների կարգավորման ու ընդլայնման անհրաժեշտությունը:

Համաձայն «Press TV»-ի հաղորդման, ուրբաթ օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ կողմերն անդրադարձել են առաջիկա հունվարին Թուրքիայի վարչապետ Բենալի Յըլդըրըմի Բաղդադ կատարելիք ուղևորությանը: Նրանք նշել են, որ  այցը մտքերի փոխանակման և երկու երկրի երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար բացառիկ առիթ է:

Հեյդար Ալ-Էբադիի և Ռեջեբ Թայիբ Էրդողանի հեռախոսազրույցի լուրը հրապարակել է «Դեյլի Սաբահ» թուրքական օրաթերթը:

2016 թվականին Մոսուլի ազատագրման գործողություններին մասնակցություն ունենալու պահանջի, ինչպես նաև Իրաքի Բաըշիղա ռազմաբազայում Թուրքիայի ուժերի ներկայության ու դրանից հետո երկու երկրի ղեկավարների միջև ծագած բանավեճի պատճառով Անկարա-Բաղդադ հարաբերություններում լարվածություն ծագեց:

Իրաքը պահանջելով Թուրքիայի ուժերի դուրս բերումը, այդ հարցով Անկարայի կառավարության դեմ բողոք ներկայացրեց միջազգային ատյաններին: