Տասնյակ զոհեր ու վիրավորներ Ստամբուլի գիշերային ակումբի դեմ հարձակման հետևանքով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i49147-Տասնյակ_զոհեր_ու_վիրավորներ_Ստամբուլի_գիշերային_ակումբի_դեմ_հարձակման_հետևանքով
Ձմեռ պապիկի հագուստ կրող երկու զինված անձինք նոր տարվա գիշերը ներխուժելով Ստամբուլի գիշերային ակումբներից մեկը կրակել են ներկաների վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2017 04:11 Asia/Tehran
  • Տասնյակ զոհեր ու վիրավորներ Ստամբուլի գիշերային ակումբի դեմ հարձակման հետևանքով

Ձմեռ պապիկի հագուստ կրող երկու զինված անձինք նոր տարվա գիշերը ներխուժելով Ստամբուլի գիշերային ակումբներից մեկը կրակել են ներկաների վրա:

«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, կիրակի առավոտյան Ստամբուլի Օրթաքոյի տարածքում գտնվող գիշերային մի ակումբի դեմ իրականացված զինված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 35 և վիրավորվել է 40 մարդ:

Ստամբուլի կուսակալ Վասիփ Շահինը հայտարարել է, որ հարձակումը ահաբեկչական է եղել: Նա հավելել է,  որ զոհերից մեկը ոստիկանության ուժերի սպա է եղել:

Վիրավորները  հիվանդանոց են փոխադրվել:

Հաղորդման համաձայն, դեպքի վայրում ներկաներից որոշներն իրենց կյանքը փրկելու համար նետվել են Բոսֆորի նեղուցը:

Ականատեսների վկայության համաձայն գրոհայինները արաբերեն լեզվով են խոսել:

Թուրքիայի ԶԼՄ-ների հայտարարության համաձայն, դեպքի ժամանակ գիշերային ակումբում ներկա է եղել առնվազն 700 մարդ:

2016 թվականի դեկտեմբերի 10-ին Ստամբուլում Թուրքիայի ոստիկանության ուժերի դեմ ուղղված երկու ռմբադրությունների հետևանքով զոհվեց 44 մարդ և տասնյակ ուրիշներ վիրավորվեցին: