Հրաձգություն Ստամբուլի մզկիթներից մեկում
Հունվար 02, 2017 07:56 Asia/Tehran
Ստամբուլի քաղաքային մզկիթում հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է Hurriyet-ը:
Հաղորդվում է, որ անհայտ անձը հրացանով կրակ է բացել մզկիթում գտնվողների վրա:
Նախնական տեղեկություններով՝ տուժածներից մեկը հոսպիտալացվել է: Բացի այդ, հնարավոր է, որ վիրավորվել է հարձակվողը:
Ոստիկանությունը կարծում է, որ միջադեպը կենցաղային պատճառներ ունի:
News.am
Պիտակ