Թուրքիայի խորհրդարանը կերկարաձգի երկրում արտակարգ դրությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i49486-Թուրքիայի_խորհրդարանը_կերկարաձգի_երկրում_արտակարգ_դրությունը
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ խորհրդարանն այս շաբաթ կքննարկի երկրում արտակարգ դրության ժամկետը ևս 3 ամսով երկարաձգելու հարցը։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Reuters-ին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2017 14:26 Asia/Tehran
  • Թուրքիայի խորհրդարանը կերկարաձգի երկրում արտակարգ դրությունը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ խորհրդարանն այս շաբաթ կքննարկի երկրում արտակարգ դրության ժամկետը ևս 3 ամսով երկարաձգելու հարցը։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Reuters-ին։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ռազմական հեղափոխության փորձից հետո երկրում 3 ամիս արտակարգ դրություն հաստատելու մասին հայտարարություն էր արել։

Հաղորդվում է, որ ռազմական հեղափոխության փորձի ընթացքում զոհվել է 246 մարդ, 2185 մարդ ստացել էր տարբեր աստիճանի վնասվածքներ։

operativ.am/