Ալե Խալիֆայի ռեժիմի հակաիրանական հայտարարությունը
Մանամայի հարավային շրջանի բանտերից մեկի վրա կատարված հարձակումից հետո, ինչի արդյունքում կան փախուստ տված բանտարկյալներ, Ասուդյան Արաբիայի և Պարսից Ծոցի ափամերձ այլ արաբական երկրներին կապված լրատվամիջոցները փորձում են այդ հարձակումը վերագրել ԻԻՀ-ին:
Իրանի ռադիո-հեռուստատեսության գործակալության փոխանցմամբ, Բահրեյնի կառավարությունը նույնպես առանց որևէ փաստացի ապացույցի, Իրանին մեղադրել է կալանավայրի վրա հարձակումը կազմակերպելու մեջ:
Բահրեյնի աղբյուրների փոխանցմամբ, հարձակման ընթացքում զոհվել է մեկ ոստիկան: Մի խումբ կալանավորներ փախել են բանտից:
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի Բահրեյն կատարած այցից հետո այդ երկիրը ավելացրել է ընդդիմադիրների վրա գործադրող ճնշումները և մյուս կողմից ներքին ձախողումների համար ուրիշներին է մեղադրում:
Իրանը տարածաշրջանի երկրներից, այդ թվում նաև Բահրեյնից պահանջել է խնդիրները կարգավորել խաղաղ ճանապարհով: