Պակիստանում եւս մեկ իրավապաշտպան է անհետացել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i50674-Պակիստանում_եւս_մեկ_իրավապաշտպան_է_անհետացել
Պակիստանում կորել է մի իրավապաշտպան, որը զբաղվում էր փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ ու լուսաբանում ծայրահեղական խմբավորումների գործունեությունը, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2017 06:36 Asia/Tehran
  • Պակիստանում եւս մեկ իրավապաշտպան է անհետացել

Պակիստանում կորել է մի իրավապաշտպան, որը զբաղվում էր փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ ու լուսաբանում ծայրահեղական խմբավորումների գործունեությունը, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը։

Վերջին մի քանի շաբաթներին սա իրավապաշտպանների անհետացման արդեն հինգերորդ դեպքն է։

Իրավապաշտպան Սամար Աբբասի ազգականների խոսքով նա անհետացել է անցած կիրակի, երկուշաբթիից սկսած հեռախոսազանգերին չի պատասխանում։

Դրանից մի քանի օր առաջ նա մայրաքաղաք Իսլամաբադ էր մեկնել։

Նախօրեին Պակիստանում բողոքի ցույցեր են անցել չորս իրավապաշտպանների անհետացման կապակցությամբ, որոնք քննադատել էին զինվորականներին, նաեւ իսլամական ծայրահեղականներին։

News.am