Բողոքի ու զայրույթի կոչեր Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i51193-Բողոքի_ու_զայրույթի_կոչեր_Ալե_Խալիֆայի_ռեժիմի_դեմ
Բահրեյնի երեք հեղափոխական երիտասարդների մահապատժի ենթարկելու Ալե Խալիֆայի քայլի դեմ բողոքի ալիքի ծավալմանը զուգահեռ, տարբեր երկրների հարյուրավոր իրավապաշտպաններ ու քաղաքացիներ Լոնդոնում գտնվող Բահրեյնի դեսպանության դիմաց հանրահավաք անցկացնելով իրենց զայրույթն են հայտնել Ալե Խալիֆայի այդ քայլի հանդեպ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2017 04:11 Asia/Tehran
  • Բողոքի ու զայրույթի կոչեր Ալե Խալիֆայի ռեժիմի դեմ

Բահրեյնի երեք հեղափոխական երիտասարդների մահապատժի ենթարկելու Ալե Խալիֆայի քայլի դեմ բողոքի ալիքի ծավալմանը զուգահեռ, տարբեր երկրների հարյուրավոր իրավապաշտպաններ ու քաղաքացիներ Լոնդոնում գտնվող Բահրեյնի դեսպանության դիմաց հանրահավաք անցկացնելով իրենց զայրույթն են հայտնել Ալե Խալիֆայի այդ քայլի հանդեպ:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, բողոքարարները կիրակի օրը Բրիտանիայի ոստիկանության ուժերի անվտանգության խիստ վերահսկողության ներքո՝ Բահրեյնի նահատակների պատկերները ձեռքներին և «Մահ Ալե Խալիֆային» կարգախոսը վանկարկելով , պահանջեկ են Ալե Խալիֆայի ռեժիմի կործանումը:

Հանրահավաքի մասնակիցները քննադատելով Ալե Խալիֆայի ռեժիմի հալածողական քայլերի հանդեպ միջազգային շրջանակների լռությունն, այդ ռեժիմի պաշտպան արևմտյան պետություններին, հատկապես ԱՄՆ-ին ու Բրիտանիային մեղսակից են համարել Ալե Խալիֆայի ոճրագործություններին:

Բողոքարարները պաշտպանելով Բահրեյնի ժողովրդի արդարատենչական կոչերն, ընդգծել են. «Բահրեյնի ռեժիմի հալածողական քայլերն անկարող են լռեցնել այդ երկրի ժողովրդի արդարատեչական կանչերը»:

Ալե Խալիֆայի ռեժիմի կիրակի օրվա ոճրագործությունն այնքան սարսափելի էր, որ հանգեցրեց այդ ռեժիմի պաշտպան ԵՄ-ի հակազդեցությանը:

ԵՄ-ն կիրակի օրը մի հաղորդագրությամբ Բահրեյնում հեղափոխական երեք երիտասարդների մահապատժի ենթարկվելը մարդու իրավունքների բնագավառում հետադարձ քայլ է որակել:

Ալե Խալիֆայի ռեժիմը կիրակի օրը վաղ առավոտյան գնդակահարեց բահրեյնցի ընդդիմադիր երեք ակտիվիստ երիտասարդներ՝ Սամի Մաշիմային, Ալի Սանքիսին և Աբբաս Սամիին:

Բահրեյնցի այդ երիտասարդներին 2014 թվականի մարտին՝ «Ալդիա» տարածքում ոստիկանության ուժերի աշխատակիցների դեմ հարձակման կեղծ մեղադրանք էր առաջադրվել: