Երուսաղեմի պաշտպանության առանցքի շուրջ իսլամ աշխարհի միասնականությունն անհրաժեշտություն է
Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականը նշել է, որ Պաղեստինի ու Երուսաղեմի հարցն իսլամ աշխարհի գերակայությունն է: «Երուսաղեմի պաշտպանության առանցքի շուրջ իսլամ աշխարհի միասնականությունը կարող է կանխել մուսուլմանների միջև պառակտումն ու տարաձայնությունը». ասել է նա:
ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երեքշաբթի օրը Բեյրութում Լիբանանի ԱԳ նախարար Ջեբրան Բասիլի հետ հանդիպման ժամանակ հավելել է. «Իրանը պատրաստ է ընդլայնել երկու երկրի միջև քաղաքական, տնտեսական ու խորհրդարանական հարաբերությունները»:
Ամիր Աբդոլլահյանը, ողջունելով ահաբեկչության դեմ պայքարի և Սիոնիստական ռեժիմի դիմակայման քաղաքական գործընթացը համալրելու կապակցությամբ Լիբանանի ղեկավարությանն, ասել է. «Միշել Աունի Լիբանանի նախագահ ընտրվելը լիբանանյան բոլոր ղեկավարների, կուսակցությունների ու քաղաքական խմբերի հասունացման ու խոհեմության ապացույցն է». ասել է նա:
Լիբանանի ԱԳ նախարարն ընդգծելով ճգնաժամերի կարգավորման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ Իրանի կարևոր դերակատրությունը, Պաղեստինի ժողովրդի պաշտպանության համաժողովի կազմակերպման համար շնորհակալություն է հայտնել ԻԻՀ-ին:
«Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծումը բխում է տարածաշրջանի ու աշխարհի շահերից և Լիբանանը պաշտպանում է այդ գործընթացը»,-հայտարել է Ջեբրան Բասիլը:
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը լիբանանցի պաշտոնատարների հետ խորհրդակցության ու մտքերի փոխանակման նպատակով մի պատվիրակություն գլխավորելով երկուշաբթի օրը ժամանեց Բեյրութ: