Իսրայելի հատուկ պատրաստված ուժերը մտել են Բահրեյն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i52547-Իսրայելի_հատուկ_պատրաստված_ուժերը_մտել_են_Բահրեյն
Ուրբաթ օրը՝ հունվարի 27-ին, Իսրայելի հատուկ պատրաստված ջոկատները մտել են Բահրեյնի մայրաքաղաք Մանամայի օդանավակայան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2017 14:55 Asia/Tehran
  • Իսրայելի հատուկ պատրաստված ուժերը մտել են Բահրեյն

Ուրբաթ օրը՝ հունվարի 27-ին, Իսրայելի հատուկ պատրաստված ջոկատները մտել են Բահրեյնի մայրաքաղաք Մանամայի օդանավակայան:

Վկայակոչելով «Պանորամա Ալ-Շարղ Ալ-Վասաթ» լրատվական կայքը՝ ԻՌՆԱ-ն հաղորդել է, որ Քաթարի ավիաուղիներին պատկանող ինքնաթիռով հատուկ պատրաստված սիոնիստ ուժերը մտել են Մանամա:

Հաղորդման համաձայն՝ իսրայելցի զորայինները ունեցել են մեծ արկղեր, որոնց մեջ հավանաբար դրված են եղել Բահրեյն հատուկ գործուղման համար անհրաժեշտ սարքավորումները:

Սիոնիստական ռեժիմի տարածաշրջանային համագործակցությունների համադրման նախարար Թսահի Հենգբին խոստովանել է, որ Իսրայելն ու Բահրեյնի իշխանությունը սերտ հարաբերություններ ունեն միմյանց հետ, և արդեն բավականին ժամանակ է, ինչ Ալե Խալիֆայի անվտանգության ուժերը հատուկ պատրաստվածության դասեր են ստանում Իսրայելում: