Իսրայելի հատուկ պատրաստված ուժերը մտել են Բահրեյն
Ուրբաթ օրը՝ հունվարի 27-ին, Իսրայելի հատուկ պատրաստված ջոկատները մտել են Բահրեյնի մայրաքաղաք Մանամայի օդանավակայան:
Վկայակոչելով «Պանորամա Ալ-Շարղ Ալ-Վասաթ» լրատվական կայքը՝ ԻՌՆԱ-ն հաղորդել է, որ Քաթարի ավիաուղիներին պատկանող ինքնաթիռով հատուկ պատրաստված սիոնիստ ուժերը մտել են Մանամա:
Հաղորդման համաձայն՝ իսրայելցի զորայինները ունեցել են մեծ արկղեր, որոնց մեջ հավանաբար դրված են եղել Բահրեյն հատուկ գործուղման համար անհրաժեշտ սարքավորումները:
Սիոնիստական ռեժիմի տարածաշրջանային համագործակցությունների համադրման նախարար Թսահի Հենգբին խոստովանել է, որ Իսրայելն ու Բահրեյնի իշխանությունը սերտ հարաբերություններ ունեն միմյանց հետ, և արդեն բավականին ժամանակ է, ինչ Ալե Խալիֆայի անվտանգության ուժերը հատուկ պատրաստվածության դասեր են ստանում Իսրայելում: