Սաուդցի գահաժառանգը պարգևատրվել է ահաբեկչության ամենամեծ հովանավորի կողմից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i53867-Սաուդցի_գահաժառանգը_պարգևատրվել_է_ահաբեկչության_ամենամեծ_հովանավորի_կողմից
Արաբիայի գահաժառանգն ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչության՝ CIA-ի կողմից ահաբեկչության դեմ պայքարի համար շքանշան է ստացել աշխարհում ահաբեկչության ամենամեծ հովանավորից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2017 07:32 Asia/Tehran
  • Սաուդցի գահաժառանգը պարգևատրվել է ահաբեկչության ամենամեծ հովանավորի կողմից

Արաբիայի գահաժառանգն ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչության՝ CIA-ի կողմից ահաբեկչության դեմ պայքարի համար շքանշան է ստացել աշխարհում ահաբեկչության ամենամեծ հովանավորից:

Մոհամմեդ Բեն Նայեֆ Բեն Աբդոլազիզն ուրբաթ օրը Ռիադում CIA-ի  Ջորջ Թենթի անվան շքանշանը ստանալիս անդրադառնալով Արաբիայի ու ԱՄՆ-ի ռազմավարական հարաբերություններին, հայտարարել է. «Արաբիան ցակացած վայրում գաղափարական ու անվտանգության ոլորտներում պայքարելու է  ծայրահեղականության  ու ահաբեկչության դեմ»:

Սաուդցի գահաժառանգն այս հանդիսության ժամանակ նշել է, որ Արաբիայի անվտանգության ծառայությունները վնասազերծել են ահաբեկչական լայնամասշտաբ գործողություններ, որոնց շարքին են դասվում այդ ռեժիմի բարեկամ երկրների դեմ ծրագրված գործողությունները:

Վաշինգտոնն ու Ռիադը, որպես Միջին Արևելքի տարածաշրջանում ահաբեկչության գլխավոր հովանավոր, մեծ դերակատարություն են ունեցել Սիրիայում ու Իրաքում անապահովության առաջացման ու կոտորածների իրականացման հարցում: