Սիոնիստական ռեժիմը համագործակցում է Արաբիայի հետ` Իրանի դեմ
Սիոնիստական ռեժիմի վարչապետը տեղեկացրել է այդ ռեժիմի և Արաբիայի ԻԻՀ-ի դեմ ուղղված տեղեկատվական համագործակցության մասին:
«Ալ-Ալամ» հեռուստակայանի շաբաթ օրվա հաղորդման համաձայն` Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամերիկյան «Սի Բի Էս» հեռուստակայանին տված հարցազրույցում պատասխանելով Իրանի դեմ ուղղված Արաբիայի և Սիոնիստական ռեժիմի տեղեկատվական համագործակցության ու կոալիցիա ձևավորելու մասին հարցումին, ասել է. «Իրանի դեմ Արաբիայի մասնակցությամբ կոալիցիա կազմելու մասին բարձրաձայնելու կարիք չկա, քանի որ այդ կոալիցիան գործնականում արդեն գոյություն ունի»:
Անդրադառնալով Եգիպտոսի ու Հորդանանի հետ հարաբերությունների ընդլայնմանը, Նեթանյահուն հավելել է. «Այսօր արաբական աշխարհում Իսրայելի վայելած դիրքը փոխվել է և արաբական որոշ երկրներ Իսրայելին համարում են իրենց դաշնակիցը»:
Դա ի տես այն բանի, որ արաբական երկրների սոցիալական ցանցերի ակտիվիստները հակազդելով Նեթանյահուի հայտարարությանն, Արաբիայից պահանջել են հստակեցնել այդ կապակցությամբ իր դիրքորոշումը: