Սիոնիստական ռեժիմը համագործակցում է Արաբիայի հետ` Իրանի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i53945-Սիոնիստական_ռեժիմը_համագործակցում_է_Արաբիայի_հետ_Իրանի_դեմ
Սիոնիստական ռեժիմի վարչապետը տեղեկացրել է այդ ռեժիմի և Արաբիայի ԻԻՀ-ի դեմ ուղղված տեղեկատվական համագործակցության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 12, 2017 04:11 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը  համագործակցում է Արաբիայի հետ` Իրանի դեմ

Սիոնիստական ռեժիմի վարչապետը տեղեկացրել է այդ ռեժիմի և Արաբիայի ԻԻՀ-ի դեմ ուղղված տեղեկատվական համագործակցության մասին:

«Ալ-Ալամ» հեռուստակայանի շաբաթ օրվա հաղորդման համաձայն` Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամերիկյան «Սի Բի Էս» հեռուստակայանին տված հարցազրույցում  պատասխանելով Իրանի դեմ ուղղված Արաբիայի և Սիոնիստական ռեժիմի տեղեկատվական համագործակցության ու կոալիցիա ձևավորելու մասին հարցումին, ասել է. «Իրանի դեմ Արաբիայի մասնակցությամբ կոալիցիա կազմելու մասին բարձրաձայնելու կարիք չկա, քանի որ այդ կոալիցիան  գործնականում արդեն գոյություն ունի»:

Անդրադառնալով Եգիպտոսի ու Հորդանանի հետ հարաբերությունների ընդլայնմանը, Նեթանյահուն հավելել է. «Այսօր արաբական աշխարհում Իսրայելի վայելած դիրքը փոխվել է և արաբական որոշ երկրներ Իսրայելին համարում են իրենց դաշնակիցը»:

Դա ի տես այն բանի, որ արաբական երկրների սոցիալական ցանցերի ակտիվիստները հակազդելով Նեթանյահուի հայտարարությանն, Արաբիայից պահանջել են հստակեցնել այդ կապակցությամբ իր դիրքորոշումը: